Հետևեք մեզ։

Սամվել Վարդանյանը տանն է, խոշտանգման մասով քրեական վարույթ է նախաձեռնվել․ Ռուբեն Մելիքյան

11:42, 18 ապրիլ 2024
Սամվել Վարդանյանը տանն է, խոշտանգման մասով քրեական վարույթ է նախաձեռնվել․ Ռուբեն Մելիքյան
Դատարանի որոշումը հրապարակվեց երեկ գիշերը՝ ժամը 1:30: Սամվելը դատարանի դահլիճից ազատ արձակվեց։ Հիմա տանն է։ Խոշտանգման մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին գրել է Հակոբ Ասլանյանի գործով անցնող Սամվել Վարդանյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը․
 
«Նորմալ երկրում դատարանի որոշումը (տնային կալանք + 7 մլն գրավ) կլիներ անհամաչափ։ Սակայն առկա պայմաններում մենք՝ Վարազդատ Հարությունյանը, Արամ Վարդևանյանն ու ես, դատական նիստի ընթացքում եկանք այն համոզման, որ «բանտային կալանք»-ից խուսափելու առումով միակ իրատեսական տարբերակը տնային կալանք և խոշոր չափով գրավ միջնորդելն է։ Գրավը մենք միջնորդել էին նույնիսկ 10 մլն-ի չափով։
 
Խոշտանգման մասով. ինձ քիչ առաջ զանգահարեց ՔԿ մի քննիչ և հայտնեց, որ նախաձեռնվել է քրեական վարույթ և վաղը Սամվելին հրավիրում է հարցաքննության։ Սայլը մեծ ուշացումով տեղից շարժվեց։
 
Բազմաթիվ մարդիկ են գրում՝ գրավի հարցում օգնելու պատրաստակամությամբ։ Գրավի չափն իրոք շատ խոշոր է։ Շուտով կխոսեմ Սամվելի հետ և կառաջարկեմ տրամադրել հաշվեհամար, որ ցանկացողները կարողանան մասնակցել։ Նկատի ունեցեք, որ գումարը վերադարձվելու է այն ժամանակ, երբ բուն վարույթն ավարտվի (կարող է տևել 1-2 տարի):
 
Կրկին մեծ շնորհակալություն՝ աջակցության համար։ Առանց հանրային լայն համախմբման (քաղաքական ուժեր, հասարակական կազմակերպություններ, լրատվամիջոցներ, հանրային գործիչներ, քաղաքացիներ)՝ մեզ չէր չէր հաջողվի արդյունք ունենալ։ Ուրախ ենք, որ մեզ հաջողվեց տեղ հասցնել ամենակարևոր ուղերձը՝ սա ոչ միայն ու ոչ այնքան Սամվելի հարցն է, որքան մեզնից յուրաքանչյուրի ու մեր զավակների»։