Հետևեք մեզ։

Ադրբեջանը հայերին «մեղադրում է Դադիվանքը վանդալիզմի ենթարկելու մեջ»

12:00, 18 ապրիլ 2024
Ադրբեջանը հայերին «մեղադրում է Դադիվանքը վանդալիզմի ենթարկելու մեջ»

Ադրբեջանը հայերին մեղադրում է օկուպացված Արցախում գտնվող Դադիվանքը վանդալիզմի ենթարկելու մեջ։

 

«Դադիվանքում (խմբ․) հայերի կողմից իրականացված վանդալիզմի հետքերի հետ կապված անհրաժեշտ քայլեր կձեռնարկվեն»,- լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է  Ադրբեջանի Մշակութային ժառանգության պահպանության, զարգացման և վերականգնման պետական ​​ծառայության ղեկավար Սաբինա Հաջիևան։

 

Հիշեցնենք, որ 2023 թվականի մայիսին ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը ռեպորտաժ է պատրաստել օկուպացված Արցախում գտնվող Դադիվանքից։ Ըստ լրագրողի՝ այնտեղ հայեր այլևս չկանաղվանա-  ուղիական կրոնական համայնքի հետ Դադիվանքում են նաև կաթոլիկներուղղափառներբողոքականներ։

 

2023-ի մայիսի սկզբին Մայր Աթոռը հայտարարել էր, թե Հայ հոգևորականները շարունակում են Դադիվանքում իրենց հոգևոր ծառայությունը։ 2020 թ. նոյեմբերից Դադիվանքը գտնվում էր ՌԴ խաղաղապահների վերահսկողության տակ, որոնք կոչված էին ապահովելու քաղաքացիների անխափան և անվտանգ մուտքը սրբավայր։ Երկու օր առաջ ռուս խաղաղապահները լքել են Դադիվանքը (ԼՂ-ից ռուս խաղաղապահների դուրսբերման որոշումը կայացվել է ՌԴ և Ադրբեջանի ղեկավարության կողմից- խմբ․)։