Հետևեք մեզ։

Մարդիկ, ովքեր պրոֆեսիոնալ են, չեն գալիս մեր մոտ աշխատելու, գալիս են Ձեր մոտ աշխատելու, որովհետև Ձեր մոտ ավելի բարձր աշխատավարձ են ստանում․ Փաշինյանը՝ Խաչատուր Սուքիասյանին

19:08, 12 ապրիլ 2023
Մարդիկ, ովքեր պրոֆեսիոնալ են, չեն գալիս մեր մոտ աշխատելու, գալիս են Ձեր մոտ աշխատելու, որովհետև Ձեր մոտ ավելի բարձր աշխատավարձ են ստանում․ Փաշինյանը՝ Խաչատուր Սուքիասյանին

1,6 մլրդ դոլար ավելի առևտուր է եղել, քան նախորդ տարի, և սա մեկ եռամսյակի տվյալ է։ Այս մասին այսօչր խորհրդարանում ասաց Նիկոլ Փաշինյանը։

ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի՝ բյուրակրատական քաշքշուկների մասին հարցին ի պատասխան, Փաշինյանն ասաց․ «Ահազանգեր մենք անընդհատ ստանում ենք, մենք անկեղծ, առանց ձև անելու, ուզում ենք, որ մեր օրենսդրական ոլորտը բարեփոխենք այնպես, որ այդ խնդիրները լուծվեն։ Երբ օրենքի նախագիծ ենք փոխում, այդ օրենքի նախագիծը գնում է, ընդունվում է, և մենք ուրախանում ենք, ինչ լավ է՝ ստորակետը փոխեցիքն, և այս հարցը լուծեցինք։ Պարզվում է, այդ հարցը լուծել ենք, չորս հատ ուրիշ հարց ենք առաջացրել։ Սա ինչու եմ ասում, որովհետև վիճակը բարելավելու մեր մղումը, ակամայից բերում է հակառակին, մենք տեսնում ենք, որ ձեր նշած բյուրակրատական խնդիրը բուժելու համար ինչ միջամտություն պետք է անենք։ Մենք ճշգրիտ չենք, մենք պրոֆեսինալ կարողությունների  պակաս ունենք, սա էլ գալիս է նրանից, որ այն մարդիկ, ովքեր պրոֆեսիոնալ են, չեն գալիս մեր մոտ աշխատելու, գալիս են Ձեր մոտ աշխատելու, որովհետև Ձեր մոտ ավելի բարձր աշխատավարձ են ստանում»։

Խաչատուր Սուքիասյանը հակադարձեց՝ իր մոտ չեն աշխատում, ինչին ի պատասխան, Փաշինյանն ասաց․«Նկատի ունեմ, ճիշտ է, կառույցներում, բայց այնուամենայնիվ սեփականատեր եք, ես նկատի ունեմ ձեր կողմից հիմնադրված ընկերությունները»։

Փաշինյանն ասաց, որ այդ խնդիրը կա, խոչընդոտներ կան։

 

Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին այստեղ