Հետևեք մեզ։

«Volkswagen» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել

13:28, 18 ապրիլ 2024
«Volkswagen» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել
Ապրիլի 18-ին, ժամը 08։48-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արգել-Կարենիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Արգել գյուղի ամառանոցների վերջնամասում «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել:
 
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են Երևան և Աբովյան քաղաքների բժշկական կենտրոններ․ ճանապարհին գրանցվել է ուղևորի մահը:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: