Հետևեք մեզ։

Իդեալական կլինի դա հերքելը․ Զախարովան հայտնել է՝ ՌԴ-ն ՀՀ-ից արձագանք է ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ «ռազմաքաղաքական համաձայնագրերի» վերաբերյալ

13:40, 18 ապրիլ 2024
Իդեալական կլինի դա հերքելը․ Զախարովան հայտնել է՝ ՌԴ-ն ՀՀ-ից արձագանք է ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ «ռազմաքաղաքական համաձայնագրերի» վերաբերյալ

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք և հերքում է ակնկալում այն ​​բանից հետո, երբ մամուլում հայտնվեցին ԱՄՆ-ի և Եվրամիության (ԵՄ) հետ «ռազմաքաղաքական պայմանավորվածությունների» մասին տեղեկությունը։ Այս մասին ճեպազրույցում ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Նախկինում Երևանը հրապարակավ վստահեցնում էր, որ արևմտյան երկրների հետ համագործակցության զարգացումն ուղղված չէ երրորդ երկրների դեմ, հաշվի առնելով այս գործոնների համադրությունը, մենք ակնկալում ենք, որ Հայաստանի իշխանություններն ունեն հստակ արձագանք հայտնված տեղեկատվությանը։ Իդեալական կլինի դա հերքելը»,- ասել է դիվանագետը՝ մեկնաբանելով ապրիլի 5-ին Բրյուսելում Հայաստանի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի հանդիպումը և հայտարարությունները, թե պայմանավորվածություններ են ձեռք բերվել ռազմաքաղաքական ոլորտում։