Հետևեք մեզ։

Ակնհայտ է, որ Վաշինգտոնն ու Բրյուսելը նպատակ են դրել ոչնչացնել Ռուսաստանի և Հայաստանի միջև բոլոր կապերը․ Զախարովա

13:48, 18 ապրիլ 2024
Ակնհայտ է, որ Վաշինգտոնն ու Բրյուսելը նպատակ են դրել ոչնչացնել Ռուսաստանի և Հայաստանի միջև բոլոր կապերը․ Զախարովա

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովը նշել է, որ «Արևմուտքը փորձում է հակամարտություններ ստեղծել Հարավային Կովկասում հարևանների միջև, իսկ Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր, որով նրանք ցանկանում են նոր մեծ կրակ բորբոքել»։

 

«Մոսկվան չի զարմանա, եթե Բրյուսելում հանդիպման ժամանակ պարզվի, որ իսկապես պլաններ են մշակվել Երևանում ռուսական բազան և սահմանապահները փոխարինել արևմտյան մասնագետներով, ինչպես նաև փոխել հանրապետության կրիտիկական ենթակառուցվածքների ուղղությունը»,- ընդգծել է նա, ապա հավելել,- «Ակնհայտ է, որ Վաշինգտոնն ու Բրյուսելը նպատակ են դրել ոչնչացնել Ռուսաստանի և Հայաստանի միջև բոլոր կապերը թե՛ անվտանգության, թե՛ տնտեսական ոլորտներում, ինչպես նաև խաթարել ՀԱՊԿ և ԵԱՏՄ մեխանիզմները։ Արևմտյան երկրները փորձում են հակամարտություն ստեղծել Հարավային Կովկասում հարևանների միջև, իսկ Հայաստանին վերապահված է ընդամենը գործիքի դեր, որով ԱՄՆ-ն և ԵՄ-ն ծրագրում են նոր մեծ կրակ բորբոքել, իսկ բավականաչափ խաղալուց հետո կլքեն Հայաստանին»։