Աղդամում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգի կենտրոնի գործունեությունը կդադարեցվի։ Այս մասին հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։
«Թուրքիայի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ստորագրված հուշագրով 2021 թվականի հունվարի 30-ին Աղդամ քաղաքում ստեղծվել էր Թուրքիա-Ռուսաստան համատեղ մոնիտորինգի կենտրոնը, որը կոչված էր ԼՂ-ում իրականացնել հրադադարի և դրա խախտումների մոնիտորինգ։ Մեկնարկել է այդ կենտրոնի գործունեությունը ավարտելու գործընթացը, որը շարունակվում է Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի հետ համատեղ»,- ասվում է տեղեկատվության մեջ։