Հետևեք մեզ։

Վարդենիսում 2 տղամարդ 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է. Aysor.am

14:56, 18 ապրիլ 2024
Վարդենիսում 2 տղամարդ 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է. Aysor.am

Ապրիլի 11-ին ոստիկանության Վարդենիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սոթք և Ակունք գյուղերի բնակիչ 2 տղամարդ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարել 2011թ. ծնված մի աղջկա նկատմամբ: Այս մասին տեղեկությունը հաստատել են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից Aysor.am-ի հետ զրույցում։

Աղբյուրի հաղորդմամբ՝ այժմ պայքարում են նրա կյանքի համար, աղջկա վիճակը ծանր է։

«Կատարված ստուգողական գործողությունների և ձեռնարկված միջոցառումների ընթացքում՝ հանցանքը կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, տղամարդիկ ձերբակալվել և տեղափոխվել են բաժին, որտեղ վերջիններս խոստովանել են կատարվածը և կից փաստաթղթերի հետ ներկայացվել քննչական բաժին»:

 

Քննչական կոմիտեից աղբյուրին հայտնել են. «Անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։ Երկու անձի մեղադրանք է ներկայացվել և նրանք կալանավորված են»։