Հետևեք մեզ։

Վարդենիսում 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարած 74-ամյա և 66-ամյա տղամարդիկ կալանավորվել են. shamshyan.com

17:20, 18 ապրիլ 2024
Վարդենիսում 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարած 74-ամյա և 66-ամյա տղամարդիկ կալանավորվել են. shamshyan.com

13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քր. օր.-ի 198-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված հոդվածով 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնություն կատարած անձանց՝ Գեղարքունիքի մարզի բնակիչներ 74-ամյա Բաբկեն Կարապետյանին և 66-ամյա Սամվել Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել:


Աղբյուրը նշում է, որ նշված անձինք 2 ամսով կալանավորվել ու տեղափոխվել են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության քրեակատարողական հիմնարկ: