Դուբայի միջազգային օդանավակայանը լիարժեք շահագործումը կվերսկսի 24 ժամվա ընթացքում, Al Arabiya TV-ին ասել է օդանավակայանի գլխավոր օպերացիոն տնօրեն Մաջեդ Ալ Ջոկերը։
«Իրավիճակը կկարգավորվի առաջիկա 24 ժամվա ընթացքում»,- ասել է Ալ-Ջոկերը։
Նա նշել է, որ հորդառատ տեղումների պատճառով օդանավակայանի գլխավոր թռիչքուղին չի վնասվել։
Շաբաթվա սկզբից ԱՄԷ-ում վատ եղանակ է գրանցվել, հորդառատ անձրևներ, որոնք ուղեկցվում են սաստիկ քամիներով և ամպրոպով։ Քաղաքներում փողոցների և մայրուղիների հեղեղումների պատճառով կաթվածահար է հասարակական տրանսպորտը, փակ են ուսումնական հաստատություններն ու պետական կառույցները։