Միացյալ Նահանգների Կոնգրեսի անդամ Բրեդ Շերմանն հայտարարել է, որ անհրաժեշտ է ընդլայնել օգնությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերին և կրճատել Ադրբեջանին տրամադրվող բոլոր օգնությունները։
Այս մասին նշվում է Ամերիկայի հայ դատի գրասենյակի՝ X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ՝ վկայակոչելով կոնգրեսականի խոսքերը Սպիտակ տանն անցկացվող՝ «Արդարություն հանուն ցեղասպանության» միջոցառումից, որը նվիրված է եղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաև Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին։