Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանի օբյեկտներից մեկին, հայտնում է ABC News-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային։
Իրանական լրատվամիջոցները, ինչպես հաղորդում է Reuters-ը, հայտնում են Սպահանի օդանավակայանի մոտ պայթյունների մասին։ Ըստ Fars գործակալության՝ պայթյունը տեղի է ունեցել օդանավակայանի մոտ։
Երկրի իշխանությունները չեղարկել են թռիչքները Թեհրանի, Սպահանի և Շիրազի վրայով։
Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումը՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, հարված է հասցրել Իսրայելին ապրիլի 14-ի գիշերը՝ ի պատասխան Սիրիայում իրանական հյուպատոսության ռմբակոծման: Հարձակմանը, ըստ տարբեր աղբյուրների, ներգրավվել են մի քանի հարյուր հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ «Շահեդ կամիկաձե» անօդաչու թռչող սարքեր, «Ֆաթահ» և «Ֆաթահ-2» հիպերձայնային հրթիռներ: Իրանի պետական Press TV հեռուստաալիքը հայտնել է, որ բոլոր հիպերձայնային հրթիռները հասել են իրենց թիրախներին։