Իսրայելն ուրբաթ օրը տեղեկացրել է ԱՄՆ կառավարությանը, որ ծրագրում է հակահարված տալ Իրանին 24-48 ժամվա ընթացքում։
Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրին։
Գործակալության զրուցակիցը կոնկրետ տվյալներ չի հայտնել։
ABC-ն ավելի վաղ հայտնել էր Իրանում գտնվող օբյեկտներից մեկի վրա իսրայելական հրթիռային հարձակման մասին՝ վկայակոչելով ԱՄՆ կառավարության անանուն աղբյուրին: