Իրանի միջուկային օբյեկտները չեն տուժել։ Այս մասին հաղորդել է Միջուկային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) և հայտարարել, որ Իրանի ատոմակայաններում ոչ մի վնաս չի նկատվել և նրանց վրա հարձակում չի եղել։
Գործակալությունը կրկնել է Իրանին և Իսրայելին առավելագույն զսպվածություն ցուցաբերելու իր կոչը և ընդգծել, որ ատոմակայանները երբեք չպետք է թիրախավորվեն ռազմական հակամարտությունների ժամանակ։
Հիշեցնենք, որ Իսրայելն այս գիշեր անօդաչու սարքերով հարվածել է Իրանին։