Հետևեք մեզ։

Սլավոնական համալսարանն ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացել, տարհանում է կատարվել

10:55, 19 ապրիլ 2024
Սլավոնական համալսարանն ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացել, տարհանում է կատարվել

Սլավոնական համալսարանն այսօր ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացել։ Այս մասին հայտնում են Sputnik Արմենիայի աղբյուրները։

Ժամը 10:00-ի դրությամբ տարհանվել են ուսանողներն ու մանկավարժները:

Կես ժամ անց պարզվել է, որ վտանգ չկա, դասերը շարունակվում են սովորական հունով։