Հետևեք մեզ։

Քննիչը մեկնաբանել է, որ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը քաղաքական գնահատական է․ ԱԺ պատգամավոր

11:43, 19 ապրիլ 2024
Քննիչը մեկնաբանել է, որ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը քաղաքական գնահատական է․ ԱԺ պատգամավոր

ԱԺ անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝  նշելով, թե Հայաստանում ընտրովի արդարադատություն է։

«Հայաստանում ընտրովի արդարադատություն է։

Վարազդատ Հարությունյանը տեղին հիշեց Իմ նախագահությամբ Մարդու իրավունքների հանձնաժողովի նիստը, երբ ՔՊ խմբակցության քարտուղարը սպառնաց կտրել ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանի լեզուն ու ականջները, ուղիղ եթերով հաստատեց՝ ասելով. «Սա ընդունեք որպես սպառնալիք, և ով կասի, որ 2018թ. հեղափոխությունը ադրբեջանաթուրքական է, իր լեզուն ու ականջները կկտրենք»։

Հիշեցնեմ, որ, չնայած իմ ջանքերին, այս դեպքով անգամ քրեական վարույթ չի նախաձեռնվում։ Քննիչը մեկնաբանել է, որ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը ընդամենը քաղաքական գնահատական է:

Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ մերօրյա ժողովրդավարության և ատելության խոսքի դեմ արդյունավետ պայքարի մասին»,- գրել է նա։