Հետևեք մեզ։

Գեղարքունիքի մարզում հայտնաբերվել է ՌԴ-ի կողմից խուլիգանության համաև հետախուզվող 28-ամյա Արմենը

12:25, 19 ապրիլ 2024
Գեղարքունիքի մարզում հայտնաբերվել է ՌԴ-ի կողմից խուլիգանության համաև հետախուզվող 28-ամյա Արմենը

Ապրիլի 18-ին Գեղարքունիքի մարզի պարեկները ծառայություն իրականացնելիս հետախուզման մեջ գտնվելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Սևանի բաժին են տարել 28-ամյա Արմեն Բ.-ին: Այս մասին հաղորդում է ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունը։

Ստուգումների արդյունքում պարզվել է, որ նա 2020 թ. հուլիսի 27-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 2-րդ մասի մեղադրանքով:

Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

Խափանման միջոցը՝ կալանք»։