Հետևեք մեզ։

Սպահանում խոցված ԱԹՍ-ները, ամենայն հավանականությամբ, արձակվել են Իրանի տարածքից․ փորձագետ

13:07, 19 ապրիլ 2024
Սպահանում խոցված ԱԹՍ-ները, ամենայն հավանականությամբ, արձակվել են Իրանի տարածքից․ փորձագետ

Իրանի Սպահան քաղաքում խոցված ԱԹՍ-ները, ամենայն հավանականությամբ, արձակվել են Իրանի տարածքից։

 

Այս մասին X սոցցանցում գրել է Իրանի կիբեռտարածության ազգային կենտրոնի ներկայացուցիչ Հոսեյն Դալիրիանը։

 

Հարցին՝ որտեղից են արձակվել ԱԹՍ-ները, Դալիրիանը պատասխանել է․ «Նրանց թռիչքի հեռահարությունը շատ կարճ է, անկասկած՝ ներսից»։

 

Ավելի վաղ Reuters-ը հաղորդել էր, որ իր զրուցակից իրանցի բարձրաստիճան պաշտոնյան հաղորդել է, թե Իրանը «արտաքին» հարձակման չի ենթարկվել, և իշխանությունների միջև քննարկումները հակված են ենթադրելու, որ դա «ներթափանցում» է երկրի տարածք: