Hayastan.news-ի տեղեկություններով՝ ժամեր առաջ Սյունիքում սպանության դեպք է գրանցվել։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ հայտնաբերվել է Քաջարանի պղնձամոլիբդենայինի աշխատակցի դին․ «Տարբեր խոսակցություններ լսեցինք, հիմա էլ դրանք հերքող վարկած չունենք։ Նախ լսեցինք, որ դի է հայտնաբերվել, մտածեցինք, գուցե ինքնասպանություն է, բայց պարզվել է, որ վնասվածքներ կան, սպանություն է»։
Hayastan.news-ի աղբյուրի խոսքով՝ վարկածներ են շրջանառվում նաև սպանություն կատարողի վերաբերյալ։