Կրեմլը չի մեկնաբանում Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձի հնարավոր պլանավորման մասին տեղեկությունները, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է «Ռիա Նովոստի»-ն։
«Ոչ մի կերպ, մենք այս առնչությամբ մեկնաբանություններ չունենք»,- լրագրողներին ասել է նա։
Նախկինում Լեհաստանի քաղաքացուն մեղադրանք էր առաջադրվել իբր ռուսական հետախուզության հետ համագործակցությամբ «Վլադիմիր Զելենսկու վրա հարձակվելու» նպատակով տեղեկություններ հավաքելու համար, հայտնել է Լեհաստանի դատախազությունը։