Բաքվի ֆրանսիական ճեմարանը դադարեցնում է իր գործունեությունը։ Այս կապակցությամբ նամակ է ուղարկվել այնտեղ սովորող երեխաների ծնողներին, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ուսումնական հաստատության ղեկավարության անունից ուղարկված նամակում նշվում էր, որ այնտեղ ուսուցումը շարունակվելու է մինչև ուսումնական կիսամյակի ավարտը։
Նոր ուսումնական տարվանից ճեմարանը չի գործի։