Հետևեք մեզ։

Անամոթ և լկտի. Լավրովը մեկնաբանել է «Հայաստանին Ռուսաստանից տարանջատելու ԱՄՆ գործողությունները»

14:36, 19 ապրիլ 2024
Անամոթ և լկտի. Լավրովը մեկնաբանել է «Հայաստանին Ռուսաստանից տարանջատելու ԱՄՆ գործողությունները»

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «լկտի» և «անամոթ» է անվանել Վաշինգտոնի և Բրյուսելի գործողությունները՝ Հայաստանին Ռուսաստանի հետ համագործակցությունից բաժանելու ուղղությամբ։


«Ինձ թվում է, որ դրանք շատ կարևոր խոսքեր են, քանի որ սա ինչ-որ չափով արձագանք է Արևմուտքի` ԱՄՆ-ի և Եվրամիության՝ Հայաստանին ՌԴ-ից արագացված տեմպերով տարանջատելու ամբարտավան, անամոթ գործողություններին», - ասել է Լավրովը Sputnik-ին, «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին և «Մոսկվան խոսում է»-ին տված հարցազրույցում։