Հետևեք մեզ։

ՄԻՊ արձագանքման խումբը մեկնել է հիվանդանոց՝ Շենգավիթի բաժնում խոշտանգված անձի մոտ

15:14, 19 ապրիլ 2024
ՄԻՊ արձագանքման խումբը մեկնել է հիվանդանոց՝ Շենգավիթի բաժնում խոշտանգված անձի մոտ

Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին փաստաբան Վահան Հովհաննիսյանի կողմից ստացվել է ահազանգ, ըստ որի՝ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում առերևույթ խոշտանգման դեպք է տեղի ունեցել, որի հետևանքով անձին տեղափոխել են բժշկական հաստատություն։

 

Ստացված ահազանգի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբն անմիջապես մեկնել է բժշկական հաստատություն՝ իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով։  

 

Ուսումնասիրվում է նաև լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում նշված միջադեպի առնչությամբ տարածված տեղեկատվությունը։