Հետևեք մեզ։

Մեծ յոթնյակի երկրները կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին

15:19, 19 ապրիլ 2024
Մեծ յոթնյակի երկրները կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին

«Մեծ յոթնյակի» ԱԳ նախարարները կոչ են արել Հայաստանին և Ադրբեջանին հավատարիմ մնալ ուժի չկիրառման և սահմանների անձեռնմխելիության սկզբունքների վրա հիմնված խաղաղ գործընթացին, ասվում է G7-ի հայտարարության մեջ։


«Մենք կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին լիովին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին՝ հասնելու արժանապատիվ և տեւական խաղաղության՝ հիմնված ուժի չկիրառման, ինքնիշխանության հարգման, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա»,- ասվում է փաստաթղթում։

G7 երկրներն ընդգծել են, որ հակամարտության հետագա սրումն անընդունելի կլինի։


«Մենք կոչ ենք անում Ադրբեջանին լիովին կատարել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունները և խրախուսել համապատասխան քայլերը՝ ապահովելու փախստականների և տեղահանվածների անվտանգ և կայուն վերադարձը իրենց տները», - ասվում է հայտարարության մեջ: