Հետևեք մեզ։

ԵԱՏՄ-ից ամենաշատը օգուտներ ստանում է Հայաստանը. Լավրով

15:25, 19 ապրիլ 2024
ԵԱՏՄ-ից ամենաշատը օգուտներ ստանում է Հայաստանը. Լավրով

ԵԱՏՄ-ից ամենաշատը շահում է Հայաստանը, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։


«Համամասնորեն Հայաստանն ստանում է ամենաշատ օգուտը, որը հաշվարկվում է ԵԱՏՄ-ում մասնակցության միջոցով, Հայաստանի առևտրաշրջանառությունը կազմում է 20 միլիարդ դոլար։ Դրա յոթ տոկոսը Եվրասիական տնտեսական միությունն է, տասներեք տոկոսը՝ Եվրամիությունը, երեք տոկոսը՝ Միացյալ Նահանգները», - ասել է Լավրովը Sputnik ռադիոկայանին, «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին և «Մոսկվան խոսում է» տված հարցազրույցում։


«Հայաստանը, լինելով փոքր երկիր, շատ ավելի քիչ ներդրում է կատարում ԵԱՏՄ-ին, քան մյուսները, ներառյալ ֆինանսական ներդրումները, բայց բոլորի հետ ունի բացարձակապես հավասար իրավունքներ, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության, երբ որոշումներ են կայացվում, երբ քվեարկում են Եվրասիական տնտեսական միության անդամները»,-ասել է նա։