Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում ոչ միայն իրավական առումով, նրանք հասկանում են Մոսկվայի կարևորությունը Երևանի անվտանգության և տնտեսական զարգացման համար, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք ամեն դեպքում դաշնակիցներ ենք Հայաստանի հետ, կարծում եմ՝ ոչ միայն իրավական առումով, և կան այնպիսիք, ովքեր հասկանում են Ռուսաստանի կարևորությունը Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման համար»,- Sputnik ռադիոկայանին, «Կոմսոմոլսկայա պռավդա»-ին և «Մոսկվան խոսում է»-ին տված հարցազրույցում ասել է Լավրովը, հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն։