Հետևեք մեզ։

Արտագաղթելու հակված արցախցիների մեծամասնությունը որպես հյուրընկալ երկիր տեսնում է Ռուսաստանը. Արցախի ՄԻՊ

15:43, 19 ապրիլ 2024
Արտագաղթելու հակված արցախցիների մեծամասնությունը որպես հյուրընկալ երկիր տեսնում է Ռուսաստանը. Արցախի ՄԻՊ

Արցախցիների շրջանում իրականացված հարցումների համաձայն՝ հարցվածների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու Հայաստանի Հանրապետությունից, իսկ արտագաղթելու հակված 35%-ի մեծամասնությունը որպես պոտենցիալ հյուրընկալ երկիր տեսնում է Ռուսաստանը։  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

 

«Մեկ այլ կարևոր հանգամանք՝ հարցվածների ուղիղ կեսը դժգոհ է իր ապրելու պայմաններից, և կարծում եմ, որ դա ոչ թե սուբյեկտիվ, այլ օբյեկտիվ դժոգոհություն է, և դա արտագաղթի մտքին հանգեցնող հիմնական գործոնն է։

 

Այս թվերի հետևում մարդիկ են՝ հայրենիքում ապրելու ցանկության ու ճարահատ արտագաղթելու երկընտրանքի միջև»,-գրել է նա։