Երկուշաբթի օրը՝ ապրիլի 22-ին, Մոսկվայում կկայանան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Նախատեսվում է քննարկել ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման առանցքային հարցերը, ինչպես նաև մտքերի հանգամանալից փոխանակում անցկացնել տարածաշրջանային արդի խնդիրների շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Բայկալ-Ամուր մայրուղու շինարարության մեկնարկի 50-ամյակի կապակցությամբ Պուտինը և Ալիևը կհանդիպեն ԲԱՄ վետերանների և երկաթուղային արդյունաբերության աշխատողների հետ։