Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։
Այս մասին լրագրողներին ասել է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեստրեյտը։
Նրա խոսքով, բացի երկկողմ հարաբերություններից, կքննարկվեն նաեւ արտաքին քաղաքականության, անվտանգության քաղաքականության, տնտեսական եւ էներգետիկ հարցեր։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ալիևը ապրիլի 22-ին կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների։