Երևանը Առնո Բաբաջանյան համերգասրահում երեկ թևածում էր պոեզիան․ ասմունքող, մշակութային գործիչ Մանուշակ Շիրինյանի «Պոեզիայի արահետներով» երեկոն էր ու Շիրինյանի չորրորդ մեծ բեմելը Առնո Բաբաջանյան համերգասրահում։
Հայ և ժամանակակից դասականների գործերի լրացուցիչ երանգ ու ոգի են ստանում, երբ այն շնչեցնում է Մանուշակ Շիրինյանը։ Այս ամենի վկայությունը լեփ լեցուն դահլիճն էր և չդադարող ծափահարությունները։
Մանուշակ Շիրինյանն ապացուցում է՝ պոեզիան միշտ արդիական է, միշտ պահանջված և միշտ լսելի, երբ մատուցում ես ճիշտ, ժամանակին համահունչ ու ամենակարևորն՝ անկեղծ։
Միջոցառումից հետո Շիրինյանը Hayastan.news-ի հետ զրույցում ասաց, որ էմոցիաները շատ են, բեմից տվել և փոխադարձաբար ստացել է աննկարագրելի էմոցիաներ․ «Չափազանց կարևոր է գնահատված լինել, չափազանց հուզիչ ու պարտավորեցնող է այն ծափահարությունները, որ չդադարող ալիքի նման հորդում էին բեմ։ Ես շատ զգայուն հանդիսատես ունեմ, ամեն մի միմիկան, շարժումը, շունչը, տոնայնությունը զգում են, գնահատում ու արձագանքում համահունչ։ Արդարացի է անցնել այս կազմակերպչական աշխատանքների միջով հանուն նման հանդիսատեսի։ Այսօրվա երեկոյի մասին դեռ կարող եմ ասյքանն ասել․ դեռ ծափերի ձայնը չդադարած ներկաներն ասում էին՝ սպասում ենք հաջորդ հանդիպմանը։ Դա լավագույն գնահատականն է»։
Տիկին Շիրինյանն ասաց, որ Առնո Բաբաջանյան համերգասրահից իր հետ անմոռանալի զգացումներ է տանում, հանդիսատեսի սերը, գնահատականը և հազարավոր ծաղիկները։
Տեսանյութը՝ Irakanum.am-ի