Փաստաբան Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ընդդիմությունը պարտավոր է Ազգային ժողովում ՀՀ Սահմանադրության 115 հոդվածով նախատեսված կարգով վարչապետին անվստահություն հայտնելու հարց բարձրացնել՝ թշնամուն հայկական հողերը հանձնելու հիմքով:
Պարզ է, որ նիկոլականները իրենց կապիտուլյանտին կպահեն, բայց թող հայրենի հող հանձնողի անիծյալ դաջվածքը մնա դրանց սաղի վրա, վաղը չասեն՝ նիկոլը հանձնեց, մենք ինչ անեինք:
Սահմանադրության 115 հոդվածը պահանջում է, որ վարչապետին անվստահություն հայտնելու որոշման նախագծի մեջ պետք է նշվի նոր վարչապետի անունը:
Իրավիճակից ելնելով, հաշվի առնելով, որ մեր ընդդիմադիրները երբեք չեն գա համաձայնության վարչապետի թեկնածության շուրջ, պետք է, ինչպես միշտ արել ենք օրհասական պահերին, դիմել մեր Մայր Եկեղեցու օգնությանը և նոր վարչապետ առաջադրել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին (իմ անձնական կարծիքն է)»:
Ընդդիմությունը պարտավոր է ԱԺ-ում վարչապետին անվստահություն հայտնելու հարց բարձրացնել, որպես վարչապետ առաջադրել Միքայել Աջապահյանին․ Աթանեսյան
20:36, 19 ապրիլ 2024