Հետևեք մեզ։

Կյանքից հեռացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը

21:42, 19 ապրիլ 2024
Կյանքից հեռացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը

95 տարեկանում կյանքից հեռացել է ռուս հայտնի դիվանագետ, ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան, 1992-1996 թթ. ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար, ՌԴ նախագահի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով լիազոր ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը։

 

Նա 1992 թվականին նշանակվել էր Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, 1994 թվականին՝ ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ, 1994-1996  թվականներին՝ համանախագահ։