Վահագն Դավթյանը նվաճել է աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը և Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր:
Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլում, օղակների վարժությունում Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոնը գերազանց ելույթով եւ ամենաբարձր միավորով դարձավ ոսկե մեդալակիր: Եզրափակիչում Դավթյանը վաստակեց 14.833 միավոր:
Հաղթական հնարքի և պարգևատրման տեսանյութերն՝ այստեղ։