Տավուշի Բաղանիս և Ոսկեպար գյուղերի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը՝ ի նշան սահմանազատման շրջանակներում տարածքները Ադրբեջանին հանձնելու որոշման դեմ բողոքի։
Այս մասին հայտնում են Տավուշի SputnikԱրմենիայի աղբյուրները։ Ակցիայի մասնակիցները պնդում են, որ սահմանազատումից հետո չեն կարողանա ապահով ապրել։