Հետևեք մեզ։

Դե ո՞վ է հանձնում, էս ժամին վարչապետից եք հարցնում, մի հատ  սպասեք՝ տեսնենք գլխներիս ինչ է գալիս, խառը վիճակում ենք․ Ոսկեպարի ղեկավար

23:20, 19 ապրիլ 2024
Դե ո՞վ է հանձնում, էս ժամին վարչապետից եք հարցնում, մի հատ  սպասեք՝ տեսնենք գլխներիս ինչ է գալիս, խառը վիճակում ենք․ Ոսկեպարի ղեկավար

Իմացել եք ճանապարհը փակվե՞լ է․  ես փակողների մոտ չեմ եղել, չգիտեմ․ այսպես արձագանքեց Ոսկեպարի վարչական ղեկավար Իշխան Աղբալյանը Hayastan.news-ի հարցին, թե արդյոք ինքը տեղյակ է, որ հող հանձնելու որոշման դեմ բողոքի ակցիա է և Բաղանիս ու Ոսկեպար գյուղերի բնակիչները ճանապարհ են փակել։

«Բաղանիսի կողմից կարող է փակել են»,-ասաց Աղբալյանը։

Դիտարկանը, թե ոսկերապարցիներ էլ կան ըստ տեղեկության, ասաց․ «Տեղեկությունը պիտի ճշտես, տենց միանգամից ․․․»։

Պարզաբանմանը, որ հենց դրա համար ենք հարց ուղղում իրեն, Աղբալյանն ասաց․ «Ասում եք, ես էլ ձեզ ասում եմ՝ Բաղանիսի կողմից Բաղանիսը փակել է, իմաստը որն է՝ Ոսկերպարն է մասնակցել, ոսկեպարցիք ասել են՝ չեն փակել»։

Իր՝ Փաշինյանի հետ հանդիպումից հետո արած հայտարարության վերաբերյալ, թե «90 տոկոսով երևի կստացավի, ճանապարհն էլ կմնա մեզ», հիմա ինչ կասի՝ ստացվե՞ց այդպես, Աղբալյանը պատասխանեց․ «Էս ժամին վարչապետից եք հարցնում, մի հատ  սպասեք լուսանա, տեսնենք գլխներիս ինչ է գալիս, առանց այն էլ խառը վիճակում ենք»։

Պատասխանին, թե այս ժամին է հանձնում, այս ժամին են ճանապարհ փակում, երբ հարց տրվի, Ոսկեպարի պատասխանատուն ասաց․«Դե ով է հանձնում, հիմա խառն ենք, այ ցավդ տանեմ»։

 

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ