Սիրելի՜ հայրենակիցներ, Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։
«Մի՜ հավատացեք բանսարկուներին ու ստախոսներին, հիշեք նրանց անցած ճանապարհը, դավանած արժեքները, ցանածն ու պտուղները։
Մենք դժվար ճանապարհ ենք անցնում միասին և ոչ մի խոչընդոտ անհաղթահարելի չէ՜։
Ուրեմն, հանգիստ ու հանդարտ, միասին պիտի անցնենք մեր պետականության այս դժվար ժամանակները ջանալով կառուցել երկարաժամկետ խաղաղություն` մեր ժողովրդի անվտանգության ու պետության զարգացման համար»,- գրել է նա։