ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել Բաքվին և Երևանին շարունակել սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացը, ասվում է Գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի մեկնաբանության մեջ։
«Գլխավոր քարտուղարը ուշադիր հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին», - ասվում է հայտարարության մեջ,- «Նա ողջունում է ապրիլի 19-ին Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման վերաբերյալ համապատասխան պետական հանձնաժողովների միջև ձեռք բերված պայմանավորվածությունը և կողմերին կոչ է անում շարունակել սահմանի մնացած հատվածների սահմանազատումն ու սահմանագծումը, լուծել երկկողմ բոլոր չլուծված խնդիրները՝ հասնելու համար հարաբերությունների ամբողջական կարգավորման »,- նշվում է հաղորդագրության մեջ։