Եվրամիությունը լիովին աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններին և իրավիճակի կայուն լուծմանը։
Այս մասին «X» սոցցանցում իր էջում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
«Այսօր հուսադրող լուրեր եղան Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների աշխատանքի, իրավական փաստաթղթերի և 1991 թվականի Ալմաթի համաձայնագրի հիման վրա սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ: ԵՄ-ն լիովին աջակցում է բանակցային գործընթացին և համապարփակ և կայուն լուծման նպատակին», - գրել է Կլաարը: