Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը հրաժարվել է ընդունել, որ Իսրայելը կանգնած է իր երկրի վրա վերջին հարձակման հետևում և համեմատել է օգտագործված զենքերը ավելի շատ մանկական խաղալիքների հետ:
Այս մասին «NBC News»-ին տված հարցազրույցում ասել է Իրանի արտգործնախարարը, ով Նյու Յորքում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին մասնակցելու նպատակով։
«Այն, ինչ տեղի ունեցավ երեկ երեկոյան, հարձակում չէր, դրանք անօդաչու թռչող սարքեր չէին, այլ ավելի շատ նման էին խաղալիքների, որոնք խաղում էին մեր երեխաները»,- ասել է Իրանի ԱԳՆ ղեկավարը։
Նա ասել է, որ Իրանը չի ծրագրում պատասխանել այնքան ժամանակ, քանի դեռ Իսրայելի կողմից լայնածավալ ու հզոր հարձակում չի եղել։
Այնուամենայնիվ, արտգործնախարարը զգուշացրել է, որ եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, պատասխանը կլինի արագ և խիստ։ «Եթե Իսրայելը վճռական գործողություններ ձեռնարկի իմ երկրի դեմ, և դա ապացուցվի, մեր պատասխանը կլինի անհապաղ, դա նրանց ափսոսանք կառաջացնի»:
Իրանի բարձրաստիճան դիվանագետը խոսել է նաև անցյալ շաբաթ իր երկրի կողմից հրթիռների և անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ Իսրայելի վրա իրականացված լայնածավալ հարձակման մասին։ Աբդուլլահիանն ասել է, որ հարձակումը նախատեսված էր որպես «նախազգուշացում»: «Մենք կարող էինք հարվածել Հայֆային և Թել Ավիվին: Մենք կարող էինք թիրախավորել Իսրայելի բոլոր տնտեսական նավահանգիստները: Բայց մեր կարմիր գծերը քաղաքացիական անձինք էին: Մենք միայն ռազմական նպատակ ունեինք», - ասել է արտգործնախարարը: