Հետևեք մեզ։

Վերականգնվում են ԽՍՀՄ փլուզման պահին գոյություն ունեցած սահմանները․ ՔՊ-ական պատգամավոր

12:16, 20 ապրիլ 2024
Վերականգնվում են ԽՍՀՄ փլուզման պահին գոյություն ունեցած սահմանները․ ՔՊ-ական պատգամավոր

Հայաստանի ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը ձեռքբերում է համարում, որ Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովները համաձայնել են սահմանազատումը իրականացնել 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Խաչատրյանն նման դիրքորոշում է հայտնել «Ֆեյսբուք»–ի իր էջում:

«Ամենակարևոր ձեռքբերումը համարում եմ այն, որ Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովները համաձայնել են սահմանազատումը իրականացնել 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, ինչը սահմանազատման գործընթացի հիմնական սկզբունքն է լինելու։

Այսինքն, վերականգնվում են Խորհրդային միության փլուզման պահին գոյություն ունեցած սահմանները։

Սիրելի' հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության համար սա նշանակում է խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ»,–նշել է պատգամավորը: