Հետևեք մեզ։

Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահներն ինքնուրույն ի վիճակի են լինելու սահմանի պահպանություն իրականացնել․ Փաշինյանը հասկացրել է՝ ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն

14:05, 20 ապրիլ 2024
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահներն ինքնուրույն ի վիճակի են լինելու սահմանի պահպանություն իրականացնել․ Փաշինյանը հասկացրել է՝ ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն

Ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի, այսօր արդեն Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները կապի մեջ են և պետք է պայմանավորվեն՝ ինչպես են իրականացնում ծառայությունը։ Այս մասին Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը։

«Ինչ վերաբերում է պաշտպանությանը, մենք հո մեր պաշտպանական պլանները հո չենք փռելու սեղաններին, տեսախցիկներկ առաջ ցույց տալ»,-ասել է Փաշինյանը։

Փաշինյանը ընդգծել է, որ ռուսական հենակետերը այդտեղ հայտնվել են մի իրադրության բերումով, իսկ ինչ հիմա տեղի է ունենում, իրադրության  էական փոփոխություն է։

«Ռուսական հենակետերն այդտեղ հայտնվել են մեկ իրադրությունից ելնելով։ Այն, ինչ տեղի է ունենում հիմա, իրադրության էական փոփոխություն է։ Նշանակում է, որ մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, իսկ սահմանը խաղաղության նշան է։ Դա կնշանակի, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահներն իրար հետ փոխգործակցելու են ու ինքնուրույն ի վիճակի են լինելու սահմանի պահպանություն իրականացնել»,-ասել է Փաշինյանը՝ հասկացնելով, որ ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն։