Հետևեք մեզ։

Ես օդում բան չեմ ասում, ձեր հետևից սև գործ անող չկա, ձեզ խաբող չկա․ Վահե Ղազարյանը հանդիպել է բողոքի ակցիա անող տավուշցիների հետ

14:50, 20 ապրիլ 2024
Ես օդում բան չեմ ասում, ձեր հետևից սև գործ անող չկա, ձեզ խաբող չկա․ Վահե Ղազարյանը հանդիպել է բողոքի ակցիա անող տավուշցիների հետ

ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հանդիպել է Կիրանց գյուղի մոտ բողոքի դուրս եկած տավուշցիների հետ։ Նա նշել է՝ եկել է պարզելու,թե ինչ մտահոգություններ ունեն բողոքի ակցիայի մասնակիցները։

 

Լսելով տեղի բնակիչների մտահոգությունները՝ Ղազարյանը ասել է․ 


«Ես օդում բան չեմ ասում, ասում եմ՝ ձեզ մտահոգող հարցերը մարզպետը բարձրացրել է։ Ձեր հետևում ոչ մի բան չի լինելու։ Ձեր հետևից սև գործ անող չկա, ձեզ խաբող չկա։ Ես լսել եմ, որ մարդկանց բացատրում են, ստեղից ասում են՝ խաբում են։ Կստացվի, կստացվի»։

 

Ղազարյանը տեղի բնակիչների հետ հանդիպմանը խոսել է տեղի բարբառով և դիմելով լրագրողին՝ ասել է․ «Թողեք մեր ժողովրդի հետ մեր լեզվով խոսամ, հեսա քցելու են, ասեն՝ Ղազարյանը սենց ա խոսում»։