Հետևեք մեզ։

Մեքենան արգելափակվել է Վեդի գետում

18:58, 20 ապրիլ 2024
Մեքենան արգելափակվել է Վեդի գետում

 

Ապրիլի 20-ին, ժամը 15:41-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուրցաձոր գյուղում ավտոմեքենան արգելափակվել է Վեդի գետի միջնամասում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տ․ Խ․) գետանցման փորձ կատարելու ժամանակ արգելափակվել է գետում։

 

Փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել գետից։