Հետևեք մեզ։

Ավտովթար․ բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության մեքենան ու «КамАЗ» բեռնատարը

21:09, 20 ապրիլ 2024
Ավտովթար․ բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության մեքենան ու «КамАЗ» բեռնատարը

Այսօր՝ ապրիլի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։10-ի սահմաններում Արցախի պողոտայում բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «КамАЗ» մակնիշի բեռնատարը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Շտապօգնության ավտոմեքենան ձայնային ազդանշանները միացրած՝ հիվանդ տեղափոխելիս է եղել։