Հետևեք մեզ։

Ովքեր կարող են մասնակցել Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ անցկացվելիք «Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական ֆորումին. մանրամասներ (տեսանյութ)

22:39, 20 ապրիլ 2024
Ովքեր կարող են մասնակցել Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ անցկացվելիք «Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական ֆորումին. մանրամասներ (տեսանյութ)

Մայիսի 10-12 Ծաղկաձորում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ կանցկացվի «Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական ֆորումը, որը մեկ հարկի տակ կհավաքի բռնի տեղահանված 18-30 տարեկան երիտասարդներին։
Հայաստան-Արցախ ֆորումի կազմակերպիչ Լիաննա Մանուկյանը մանրամասնել է, որ  արդեն իսկ բազմաթիվ միջոցառումներ անցկացվել են, և այն ծրագրերը, որոնք նախաձեռնվում են արցախցիների մասնակցությամբ, Գագիկ Ծառուկյանի ամենօրյա ուշադրության կենտրոնում են:

Ինչ վերաբերում է այս ֆորումին, Մանուկյանն ասել է, ամիսներ առաջ արցախցիներն իրենք են Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպմանը նման ֆորումի ցանկություն հայտնել:

«Հայտերի ընդունումը հայտարարելուց ժամեր անց անասելի մեծ հայտեր են եղել, ինչը զարմանալի և պարտավորեցնող է: Այս պահին արդեն ունենք ահռելի հայտեր և ֆորումի կազմկոմիտոն որոշեց ընտրել լավագույններին,հայտերն ընդունվում են մինչև ապրիլի 25-ը»:

Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ կազմակերպվում է Հայաստան-Արցախ երիտասարդական եռօրյա ֆորում. ինչպես մասնակցել