Հետևեք մեզ։

Ես ավելի քան երբևէ համոզված եմ՝ արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը. Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ

23:46, 20 ապրիլ 2024
Ես ավելի քան երբևէ համոզված եմ՝ արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը. Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ

«Քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի ընտանիքի հայտարարությունը նրա առողջական վիճակի վերաբերյալ».

 

«Ավելի քան երկու շաբաթ անշփում կալանքից հետո Ռուբեն Վարդանյանին առաջին անգամ թույլ են տվել զանգահարել իր ընտանիքին, երբ նրա հարազատները միջազգային ուշադրությունը հրավիրել են նրա հացադուլի վրա։

 

Զրույցի ընթացքում նա նշել է, որ այս ամբողջ ընթացքում եղել է կատարյալ մեկուսացման մեջ, անգամ իրեն թույլ չեն տվել կարդալ։ Որքան գիտենք, նրա ճնշումը չափվում է և ուրիշ ոչինչ, և մենք ավելի ու ավելի ենք անհանգստանում, որ նրա առողջական վիճակը վատանում է։ Զրույցն ավարտելուց առաջ նա ասաց. «Ես հիմա ավելի քան երբևէ համոզված եմ, որ արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան ամեն ինչ, նույնիսկ կյանքը»:

 

Մենք պահանջում ենք, որ Ադրբեջանի իշխանություններն անհապաղ թույլ տան Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին այցելել նրան։ Դա է հացադուլի ընթացքում նրա առողջական վիճակի մասին օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու և նրան անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու միակ միջոցը։

 

Բացի այդ, մենք կրկնում ենք Ռուբենի պահանջը՝ Ադրբեջանի կողմից հայ քաղբանտարկյալներին անհապաղ և անվերապահ ազատ արձակելու վերաբերյալ։

 

Շնորհակալություն ենք հայտնում համաշխարհային հանրությանը, լրատվամիջոցներին և բոլոր նրանց, ովքեր այս օրերին գրում ու խոսում են Ռուբենի մասին։ Հենց այս ջանքերով էլ կայացավ նրա առաջին հեռախոսազրույցը ընտանիքի հետ երկու շաբաթվա ընթացքում»։