Հետևեք մեզ։

Լարված իրավիճակ և բախումներ Տավուշում․ ԵԿՄ անդամը փորձել է վրաերթի ենթարկել ճանապարհը փակած քաղաքացիներին (տեսանյութ)

18:16, 21 ապրիլ 2024

Տավուշի բնակիչները, այլ քաղաքացիներ փակել են Տավուշի մարզի Վրաստան, Բագրատաշեն տանող ճանապարհը: Հանրային ու քաղաքական գործիչներ, տարբեր կազմակերպությունների անդմաներ ևս այդ հատվածում են, կենտրոնացված են նաև ոստիկանության ուժեր։ Քաղաքացիները պահանջում են չեղարկել Ադրբեջանի հետ սահմանազատման ու սահմանագծման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ձեռքբերած պայմանավորվածությունը, որն անվտանգային խնդիրներ է ստեղծում  Հայաստանի համար և բխում է Բաքվի շահերից։

Ճանապարհի այն հատվածում, որը փակել են բնակիչները, ԵԿՄ անդամը մեքենան վարել է խաղաղ ցուցարարչների ուղղությամբ։

 Մարտական եղբայրություն միաբանության ֆեյսբուքյան էջը տեսանյութ է հրապարակել և գրել.

«Բագրատաշեն տանող ճանապարհին բախումներ սկսվեցին այն բանից հետո, երբ երկրապահներից ոմն Յուրա, մեքենան վարել է ճանապարհը փակած ժողովրդի վրա»: