Հետևեք մեզ։

Երևանում տղամարդն ընկել է ընթացող մետրոյի վագոնի տակ. Shamshyan.com

21:14, 21 ապրիլ 2024
Երևանում տղամարդն ընկել է ընթացող մետրոյի վագոնի տակ. Shamshyan.com

Այսօր` ժամը 20:00-ի սահմաններում, մի տղամարդ «Զորավար Անդրանիկ» մետրոյի կայարանում, ըստ նախանական տեղեկությունների, իրեն գցել է ընթացող մետրոյի տակ:

Shamshyan.com-ի տեղեկություններով, դեպքի վայր են ժամանել Կարեն Դեմիրճյանի անվան «Երևանի մետրոպոլիտեն» ՓԲ-ի գլխավոր տնօրեն Բաբկեն Սեդրակյանը:

Այս պահին աշխատանքներ են կատարվում ՝ մահացածին դուրս բերելու համար:

Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե անզգուշություն՝ պարզվում է: