Տավուշի տարբեր հատվածներում ակցիաներ են տեղի ունեցել, առաջինը Կիրանց գյուղում էր, հետո Բագրատաշենի անցակետում։ Արդեն երկար ժամանակ է, ինչ միջպետական մայրուղին պարալիզացված է մեր հայրենատեր քաղաքացիների շնորհիվ։ Շնորհակալ եմ նրանց, ովքեր միացել են այս պայքարին, սա միայն Ոսկեպարի,․ Բաղանիսի ու Կիրանցի պայքարը չէ, սա հայ ժողովրդի պայքարն է հանուն մեր վաղվա լուսավոր գալիքի։
Այս մասին հայտնում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Մենք այստեղ ենք, գիշերն այստեղ ենք լինելու։ Տեղեկություններ կան, որ հատուկ նշանակության ստորաբաժանումներ են ուղևորվում Կիրանց և մենք այստեղ կանգնած ենք»,-ասաց նա։
Տեսանյութը՝ Telegram-ում։