Հետևեք մեզ։

«Մարտական եղբայրության» անդամներին ձերբակալել են․ միաբանությունից հայտնում են՝ ծեծկռտուք հրահրողը դուրս է թռել ԵԿՄ-ի մեքենայից

23:39, 21 ապրիլ 2024
«Մարտական եղբայրության» անդամներին ձերբակալել են․ միաբանությունից հայտնում են՝  ծեծկռտուք հրահրողը դուրս է թռել ԵԿՄ-ի մեքենայից
«Մարտական եղբայրությունը» հայտարարություն է տարածել, որում ասվում է․
 
«Իշխանամերձ լրատվամիջոցները տարածում են լուրեր, իբր Մարտական Եղբայրություն միաբանության անդամներն են Բագրատաշենի ճանապարհին հարձակվել Երկրապահ Կամավորական միության մեքենայի վրա և վնասել այն։
 
․Տարածվող տեղեկությունը կեղծ է և չի համապատասխանում իրականությանը։
 
․Տեսանյութից վերցված նկարներում կարող եք հստակ տեսնել, որ ԵԿՄ տարբերանշանով մեքենայից մի երիտասարդ է դուրս գալիս և ցատկում ամբոխի մեջ` հրահրելով ծեծկռտուք։
 
․Երկրապահ Կամավորական միության Տավուշի մարզային ղեկավար ներկայացող ոմն Յուրայի հրահանգով մեքենան քշվել էր ցուցարարների վրա և հանդիպել տրամաբանական դիմադրության։
 
․Ցավալի է, որ ապազգային իշխանության հրահանգով ժողովրդի դեմ գործողությունների է դիմում Երկրի պաշտպանության համար ստեղծված կառույցը։
 
․Հայաստանը ազատագրվելու է ապազգային տարրերից, և նրանց ծառայած ուժերն ու անհատները պատասխան են տալու իրենց քայլերի համար»։ 
 
Հայտնել են նաև, որ «Մարտական եղբայրություն» միաբանության անդամներ Մասիս Շիրոյանին, Արման Պետրոսյանին, Գոռ Ասատրյանին, Հենրիկ Մկրտչյանին, Արամայիս Աղաբեկյանին ոստիկանները  բերման են ենթարկել (ձերբակալել, -խմբ)  Նոյեմբերյանի ոստիկանության բաժանմունք, Հրանտ Տեր-Աբրահամյանին և Հովսեփ Ղազարյանին տանում են Իջևանի ոստիկանության բաժանմունք։